Իտալական երկու ակումբ հետաքրքրված է Թիկնիզյանի ծառայություններով

Ինչպես հայտնի է դարձել Спорт-Экспресс-ին, «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն ընդգրկված է Ա Սերիայի երկու ակումբների՝ «Էմպոլիի» և «Բոլոնիայի» հնարավոր տրանսֆերների ցանկում։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Իտալական թիմերի սկաուտները հետևել են ֆուտբոլիստի խաղին Հայաստանի հավաքականի՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) դեմ հանդիպումներում։
Ուելսցիների հետ խաղում պաշտպանը գոլային փոխանցում կատարեց, իսկ լատվիացիների հետ խաղում դարձավ գոլի հեղինակ։
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա հայ ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
29 Հունիս, 2023 18:57
1783
«Նաիրիտ» գործարանի ենթակայանում հայտնաբերվել է 23-ամյա աշխատակցի մարմինը
12 Սեպտեմբեր, 2025 22:46
Նաիրի համայնքի 19 շենքերի տանիքներն ու շքամուտքերը վերանորոգվում են սուբվենցիոն ծրագրով. ՏԿԵՆ
06 Օգոստոս, 2025 13:19
«Կոռումպացված և սարսափելի». Նաիրի հյուրանոցի խարդախության հերթական զոհը․ տեսանյութ
05 Օգոստոս, 2025 13:35
Տիկնիզյանը պատրաստ է խաղալ Եվրոպայում, հիմա լավ տարիք է՝ քայլ առաջ անելու համար. Յուրա Մովսիսյան
05 Սեպտեմբեր, 2024 22:44
Տիկնիզյանը մեկնաբանել է «Լոկոմոտիվ»-ից հեռանալու մասին լուրերը
19 Օգոստոս, 2024 18:31
Մենք իդեալական չենք․ Տիկնիզյանը՝ կնոջ հետ հարաբերությունների մասին
22 Դեկտեմբեր, 2023 15:12