Թուրքական Ալանիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր

Թուրքիայի Ալանիա հանգստավայրում Ղազախստանից ժամանած զբոսաշրջիկներով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, 12 մարդ վիրավորվել է, երկուսը մահացել են, հայտնում է NTV հեռուստաալիքը։
Ղազախստանցի զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսը D-400 մայրուղու վրա՝ Օքուրջալար գյուղի մերձակայքում, մխրճվել է բեռնատարի մեջ, հայտնում է հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ վթարի հետեւանքով զոհվել են թուրք վարորդը եւ Ուկրաինայի քաղաքացի էքսկուրսավարը։
Վիրավորվել է 12 ուղևոր, վեցի վիճակը ծանր է, բոլորը հոսպիտալացվել են Ալանիայի և Մանավգաթի հիվանդանոցներ։
Բեռնատարի վարորդը տարվել է ոստիկանության բաժին՝ հարցաքննության։
30 Հուլիս, 2023 17:31
649
Մայիսմեկյան ցույցեր՝ Թուրքիայում
01 Մայիս, 2025 19:10
Երկրաշարժ՝ Թուրքիայում
30 Ապրիլ, 2025 12:15
Թուրքիան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը
28 Ապրիլ, 2025 12:17
Երբեք այսքան մոտ չենք եղել խաղաղությանը և կայունությանը. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը թուրքական NTV-ին
14 Ապրիլ, 2025 20:08