Հրդեհ է բռնկվել Երևանի Շամպայն գինիների գործարանում
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող Շամպայն գինիների գործարանում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շամպայն գինիների գործարանի տարածքում գտնվող պահեստային հատվածում (300 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։53-ին, մարվել՝ 16:02-ին։
Պահեստի 170 քմ հատվածում այրվել են պլաստմասսայե տարաներ, արևային համակարգի վակուումային խողովակներ, մարտկոցներ և երկու էլեկտրական վահանակ (90 քմ):
Տուժածներ չկան։
20 Հոկտեմբեր, 2023 23:49
1768
Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել
29 Օգոստոս, 2026 10:54
«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են 20 վարչական իրավախախտման դեպքեր․ Երևանի քաղաքապետարան
24 Օգոստոս, 2026 20:19
Թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում ուղեւոր է մահացել
11 Օգոստոս, 2026 17:53
Բյուջեն սկսվում է Նոր տարվա զանգերի, շամպայնի բաժակը բարձրացնելու պահից. վարչապետ (տեսանյութ)
08 Հունվար, 2026 12:18
Պետք է ոչ թե ապացուցենք, որ շամպայնը, կոնյակը մենք ենք ստեղծել, այլ արձանագրենք, որ այդպիսի բան ի բնե չէր կարող լինել․ Վարչապետ
31 Հոկտեմբեր, 2024 16:02
2024-ին Ռուսաստանում գինին ու շամպայնը կթանկանան
28 Նոյեմբեր, 2023 18:27
Երեւանում կայացել է հայկական գինիների կույր համտես-մրցույթ
17 Դեկտեմբեր, 2020 17:52