Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Ուզբեկստանի իրավապանների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 5-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, 30-ամյա Շարոֆջոն Ն.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա օգոստոսի 31-ից Տաշքենդ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշվում է, որ հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
07 Նոյեմբեր, 2023 03:36
576
Վաղը «FlyOne Armenia»-ն Երևան- Ստամբուլ-Երևան ուղղությամբ առաջին չվերթը կիրականացնի
02 Փետրվար, 2022 00:18
Չեղարկվել են դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթներ
14 Հունիս, 2025 13:02
Իրանը չեղարկել է չվերթները բոլոր օդանավակայաններում
14 Հունիս, 2025 12:49
Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում ուսապարկից գումար գողացած օտարերկրացին ձերբակալվել է
20 Մայիս, 2025 12:12