Մեքենան ընկել է ջրատարը, վարորդը հոսպիտալացվել է

Նոյեմբերի 19-ին, ժամը 21։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի ավտոլվացման կետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սայաթ-Նովա գյուղի 2-րդ փողոցի սկզբնամասում «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1987 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել ջրատարը։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդին, մոտեցրել շտապօգնությանը և օգնել ավտոմեքենան մոտեցնել ավտոքարշակին:
20 Նոյեմբեր, 2023 14:13
199
Մեր ձեռքի տակ են հայտնվել որոշ փաստական տվյալներ, այդ թվում Միքայել Աջապահյանի կողմից վարված օրագիրը. ՔԿ նախագահ
01 Հուլիս, 2025 00:09
Թեժառույքի վանքի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
30 Հունիս, 2025 23:59
Թուրքիայում անտառային հրդեհների գործով ձերբակալվել է 10 մարդ
30 Հունիս, 2025 23:55