Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում նոյեմբերի 24-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։ Նիստի ընթացքում որոշվել է․ 

Սակագնային արտոնություն տրամադրել 2024 և 2025 թվականների ընթացքում Հայաստան ներմուծվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար։

Սահմանել ԵԱՏՄ երկրներ պատրաստի արտադրանքի արտադրության համար նախատեսված խոշոր եղջերավոր անասունների մսի անմաքս ներմուծման քվոտա, որը  Հայաստանի համար կազմել է մինչև 8.5 հազար տոննա։

Սահմանել ԵԱՏՄ երկրներ պատրաստի արտադրանքի արտադրության համար նախատեսված լաքի և ներկերի անմաքս ներմուծման քվոտա, որը  Հայաստանի համար կազմել է 500 տոննա։

ՀՀ կառավարությունից հավելում են, որ Հայաստանի համար քվոտան սահմանվել է տարեկան 8000 տրանսպորտային միջոց: 

653