Երևանի փողոցներում այս տարի ավելի քան 30 կիլոմետր երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ են կատարվել
Երևանում այս տարի արդեն իրականացվել են փողոցների միջին նորոգման աշխատանքներ՝ 31,5 կիլոմետր երկարությամբ ։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 4-ի հերթական գործակարգավարական խորհրդակցությանը զեկուցել է քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ մասնավորապես 4,3 կմ միջին նորոգման աշխատանքներն իրականացվել են Ավան վարչական շրջանում, 2,3 կմ՝ Էրեբունի, 4 կմ՝ Նոր-Նորք, 3,2 կմ Շենգավիթ՝ բացառությամբ Նորագավիթի փողոցների, 3,8 կմ՝ Մալաթիա-Սեբաստիա, 2,6 կմ՝ Քանաքեռ-Զեյթուն, 5,8 կմ՝ Արաբկիր, 4,5 կմ ՝ Աջափնյակ և 830 մետր Դավթաշեն վարչական շրջաններում։
04 Դեկտեմբեր, 2023 21:11
759
ՀՀ ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն Փաշինյան
20 Օգոստոս, 2026 13:01
Դատախազությունը պահանջում է Արմեն Աշոտյանից հօգուտ ՀՀ բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք
20 Օգոստոս, 2026 12:52
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. Ուղիղ
20 Օգոստոս, 2026 12:38