ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 14:41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են KIA (վարորդ՝ Տ. Խ., ծնված 1966 թ.) և «BMW» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
11 Դեկտեմբեր, 2023 00:44
944