Վթար՝ Վարդենիս-Ճամբարակ ճանապարհին․ կա զոհ

Հունվարի 11-ին, ժամը 08:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծափաթաղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի մոտ 40-րդ կմ-ին “Volkswagen” մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց (մոտ 10 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ավտոմեքենայից մոտ 4 մ հեռավորության վրա գտնվել է վարորդի դին։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
11 Հունվար, 2024 14:38
771
Շողակաթ համայնքում տեղադրվել են հակակարկտային 6 կայաններ. Տեսանյութ
12 Հուլիս, 2021 03:12
3 տարի ժամկետով ազատազրկում․ կայացվել է Ազատ գյուղի զորամասի հրդեհի գործով առաջին դատավճիռը
16 Սեպտեմբեր, 2025 18:58
Ծովինար գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
15 Սեպտեմբեր, 2025 22:24
Երևի Ջիլի գյուղի պատմության մեջ ամենամեծ ներդրումն է՝ ճանապարհը և դպրոցը միասին վերցրած. վարչապետ․ տեսանյութ
13 Սեպտեմբեր, 2025 11:46