Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում գազ տեղափոխող բեռնատարը պայթել է. առնվազն երեք մարդ զոհվել է, ավելի քան 270 մարդ վիրավորվել է, գրում է Associated Press-y։

Պայթյունից հետո հրդեհվել են մոտակա շենքերը, այդ թվում՝ պահեստը, որտեղ պահվում էին հագուստ և տեքստիլ: Այս մասին խոսել է Քենիայի կառավարության խոսնակ Իսահակ Մվաուրան։ 

Ոստիկանության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով՝ կա առնվազն երեք զոհ, սակայն այդ թիվը կարող է աճել։ 271 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։

 

381