
Քենիայում կրոնական պաշտամունքի հետևորդների զանգվածային մահվան հետաքննության շրջանակում հայտնաբերված մարմինների թիվը հասել է 83-ի, հայտնում է քենիական Star հրատարակությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին 67 զոհվածների և 29 փրկվածների մասին, որոնց շտապ օգնության ծառայությունները կարողացել են գտնել որոնողական աշխատանքների ժամանակ, նրանք բոլորն էլ կրոնական պաշտամունքի հետևորդներ էին, որի հովիվ Մաքենզի Նթենգեն, իբր, իր անդամներին ասել էր սովամահ լինել՝ «Հիսուսին հանդիպելու համար»:
Ոստիկանությունը Շաքահոլում դուրս է հանել ևս տասը դի. ընդհանուր թիվը հասել է 83-ի։
Agence France-Presse-ը հայտնում է, որ հայտնաբերված տասը մահացածների թվում երեքը երեխաներ են։ Արտակարգ ծառայությունները հայտնաբերել են նաև ևս երկու ողջ մնացածների։