«Մարսագնացները»՝ 1 ամիս Արարատում. փորձարկումներն այս տարի Հայաստանում են անցկացվում
Վեց տիեզերագնացներ մեկ ամիս կանցկացնեն կարծես Մարս մոլորակում։ Արարատի մարզը կլինի Մարսը, իսկ Վիեննան կլինի պայմանական Երկիրը։
Այս մասին հայտնում է Ազատությունը։
Մարսն ու Երկիրն, իհարկե, այստեղ պայմանական են, կարմիր մոլորակի հետազոտությունն ու տիեզերագնացները կոչվում են անալոգային, քանի որ ոչ ոք իրականում ոչ մի տեղ չի թռչում, բայց այս հետազոտությունները մոտեցնում են մարդկությանը դեպի Մարս առաջին թռիչքին։
Ավստրիական տիեզերական ֆորումը Մարսի անալոգային հետազոտական ծրագիրը նախապատրաստել է երեք տարի, դրա վրա աշխատում է 250 գիտնական, և այն այս տարի անցկացվում է Հայաստանում՝ Արարատի մարզում, որտեղ բնությունն ու լանդշաֆտը շատ նման են կարմիր մոլորակին։
13 Մարտ, 2024 15:22
407