Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ են փոխանակել երկու երկրների ժողովուրդների միասնության օրվա առթիվ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Միութենական պետությունը եզակի համատեղ նախագիծ է, հետխորհրդային տարածքում ամենահաջող ինտեգրման օրինակ»,- ընդգծել է Լուկաշենկոն։
Բացի այդ, Բելառուսի նախագահը Վլադիմիր Պուտինին մաղթել է առողջություն, լավատեսություն և հաջողություններ պետական ​​կարևոր խնդիրների լուծման գործում։

Իր հերթին, ՌԴ նախագահն իր շնորհավորանքում նշել է, որ «վերջին ժամանակներս, չնայած միջազգային ծանր պայմաններին, մեզ հաջողվել է շատ բան անել ռուս-բելառուսական բազմաբնույթ կապերի զարգացման և Միութենական պետության ինստիտուտների ամրապնդման համար»:
Վլադիմիր Պուտինը նաև վստահություն է հայտնել, որ ԳԽ-ում նախատեսված միջոցառումների հետևողական իրականացումը «բավարարում է ռուսների և բելառուսների հիմնարար շահերը և համահունչ է եվրասիական տարածքում կայունության և անվտանգության ամրապնդմանը»:

1979