Ալխաս Ղազարյանը ՄԻՊ-ին շնորհակալություն հայտնեց իր կատարած աշխատանքի համար:

 

 «Չնայած Ձեր արդյունավետ աշխատանքին տարբեր առիթներով անընդհատ թիրախավորովում եք դուք և Ձեր գործունեությունը, վերջերս ականատես ենք լինում, թե՛ համացանցում, թե՛ քաղաքում նկարներ փակցնելով: Արդյոք մեծ են Ձեր հանդեպ ճնշումները, որքան էլ չցանկացաք խոսել, ցանկանում եմ հասկանալ, թե ինչպիսին կլինի ձեր արձագանքը դրա վերաբերյալ»,-ասաց Ալխաս Ղազարյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին

 

Ղազարյանը դիմելով Մանասյանին նշեց, որ զեկույցում մանրամասն անդրադառնում է երեխաների լավագույն շահին. «Նշեցիք, որ ունեք երեխաների իրավունքների հարցով խորհուրդ, որոնք անընդհատ պաշտպանում են երեխաների լավագույն շահը, բայց մենք երեկ ականատես եղանք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մի զազրելի արարքի, ինչը անարգանք էր, թե՛ հուշահամալիրի, թե՛ այնտեղ գտնվող մարդկանց նկատմամբ և իհարկե իմ կարծիքով ոտնահարվում էր երեխայի շահը»:

 

Ղազարյանը հետաքրքրվեց արդյոք ՄԻՊ-ը այստեղ երեխայի լավագույն շահի խախտում տեսնում է, թե ոչ:

 

1263