Հայաստանի Հանրապետությունում քաղաքական միտքը ապրում է ճգնաժամ, և իմ գնահատմամբ, այս գործընթացը սկիզբ է առել 2021 թվականին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Նա նշեց, որ իշխանությանը չի հաջողվել ընդդիմությանը բերել քաղաքակիրթ, բովանդակային և կառուցողական դաշտ, թեև ջանք չեն խնայել:

«Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ժողովրդավարական հասարակություններում քաղաքական մտքի թե՛ գեներացման, թե՛ դեգրադացման համար մեկ պատասխանատուն օրվա ընդդիմությունն է: Օրվա ընդդիմության քաղաքական մտքի ապիկարության պայմաններում մեր հասարակությունը երեք տարի շարունակ լսում է փչացած սկավառակի նման՝ ընդդիմության կրկնվող նույն քննադատությունը»,- ասաց նա:

626