Նախօրեին մամուլում տեղեկություն տարածվեց, որ իսպանական հեղինակավոր ակումբներից մեկը՝ «Սևիլյան», հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանի ծառայություններով: Տելեգրամի իր ալիքում գրել էր լրագրող Արարատ Մամբրեյանը ։Ըստ աղբյուրի` իսպանական թիմը երկար ժամանակ սերտ կապի մեջ է եղել Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի մասնագետների հետ: Հավանականությունը մեծ է, որ Շաղոյանի թեկնածությունը «Սևեիլիային» առաջարկել է հենց Խոսակին Կապառոսը:

Չի բացառվում, որ ամռանը Շաղոյանը կարող է մեկնել Սևիլիա: Աղբյուրը նշում է նաև, որ «Սևիլիայի» մարզական տնօրեն Ռամոն Մոնչին սերտ կապի մեջ է Խոակին Կապառոսի հետ, ով մինչ Հայաստանի ազգային հավաքականին միանալը զբաղեցնում էր իսպանական ակումբի մարզական տնօրենի պաշտոնը, իսկ մինչ այդ երկու անգամ գլխավորել էր «Սևիլիան»: Ժիրայր Շաղոյանը Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտը նշեց մարտի 28-ին՝ Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Իսլանդիայի դեմ խաղում, ապա մասնակցեց նաև Ռումինիայի հետ հանդիպմանը։Ժիրայր Շաղոյանը 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստն է, ով հանդես է եկել Հայաստանի հավաքականում։ Անցկացրել է 2 խաղ, երկուսն էլ հաղթական ավարտով։«Տպավորությունները շատ մեծ էին, և միշտ մտածել եմ, որ պիտի հենց առաջին հավաքի ժամանակ ինձ դրսևորեմ ամենալավ ձևով: Ինձ շատ օգնեցին ֆուտբոլիստները իրենց խորհուրդներով, իրենց օգնություններով, որ ես շուտ ինտեգրվեմ թիմին», – նշե էր Շաղոյանը: Բացի այս ֆուտբոլիստից Կապառոսի գլխավորությամբ հավաքականում իր նորամուտը փայլուն կերպով նշեց մեկ այլ երիտասարդ ֆուտբոլիստ, որը ևս հայտնվել է միջազգային մամուլի և մասնագետների ուշադրության կենտրոնում։

Խոսքը 20-ամյա Էդուaրդ Սպերցյանի մասին է, ով Ռումինիայi դեմ իր նորամուտի խաղում երկրորդ կեսում դուրս գալով փոխարինման րոպեներ անց դարձավ գոլի հեղինակ, այնուհետև վաստակեց նաև 11 մետրանոց։ «Կրասնոդարում» հանդես եկող Սպերցյանը միակ հայ ֆուտբոլիստն է, որը մասնակցել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլին։ Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային թիմում ավելի վաղ նորմուտը նշել էր նաև Սլովակիայի «Ժիլինայի» 21 կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Վերջին տպավորիչ խաղով և գոլային փոխանցումով աչքի էր ընկել անցյալ տարի տեղի ունեցած Ազգերի լիգայի խաղարկությունում։ Կարող ենք փաստել, որ ձևավորելով խաղային մոդել Կապառոսը դրսևերվելու հնարավորություն է տալիս երիտասարդներին։ Այսօր Կապառոսի ուշադրության կենտրոնում են նաև մի շարք այլ երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք պարբերաբար հրավիրվում են հավաքական։ Ուժեղ հավաքական կառուցելուց զատ Կապառոսը միևնույն ժամանակ սկիզբ է դրել սերնդափոխության գործընթացի։

Սա մեծ առաքելություն է, որին սպասել ենք երկար տարիներ։ Կա հավանականություն, որ մոտ ժամանակնե8ս մեր երիտասարդ տաղանդներին մոտ ապագայում կտեսնենք եվրոպական բարձրակարգ ակումբներում։ Վերջին զարգացումները ստիպում են ենթադրել, որ Կապառոսը կարող է նպաստել նաև այդ գործըnթացին։

676