Կրեմլում կարծում են, որ Եվրախորհրդարանում մեծամասնությունը լինելու է եվրոպամետ և ուկրաինամետ

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ մեծամասնությունը լինելու է եվրոպամետ և ուկրաինամետ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ըստ ամենայնի, մեծամասնությունն իսկապես լինելու է եվրոպամետ և ուկրաինամետ: Մենք դա տեսնում ենք։ Սակայն անհրաժեշտ է նաեւ վերլուծել Եվրախորհրդարանի ապագա կազմը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների մասին հարցին:
Հունիսի 6-9-ը ԵՄ բոլոր երկրներում անցկացվել են 2024-2029 թվականների գումարման Եվրախորհրդարանի ընտրություններ։
10 Հունիս, 2024 17:58
409
Կրեմլը Բաքվում լրագրողների ձերբակալությունը համարում է «չափազանց էմոցիոնալ արձագանք»
01 Հուլիս, 2025 14:42
Կրեմլը հաստատել է Պուտինի և Արաղչիի հանդիպումը
23 Հունիս, 2025 11:31
Չենք ցանկանում միջամտել ՀՀ-ի ներքին գործերին, բայց ուշադրությամբ հետևում ենք Կարապետյանի հետ կապված ամեն ինչին. Պեսկով
20 Հունիս, 2025 13:42