Դատարանը մեղավոր ճանաչեց Վազգեն Մանուկյանին և դատապարտեց 400 հազար դրամ տուգանքի
Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։ Այս մասին տեղեկանում ենք Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից։ Դատարանը մեղավոր ճանաչեց Վազգեն Մանուկյանին և դատապարտեց տուգանքի 400 հազար դրամի չափով։
Վազգեն Մանուկյանի շահերի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը հայտնեցին, որ կբողոքարկեն դատավճիռը։ Պաշտպանները պահանջում են արդարացման դատավճիռ։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
14 Հունիս, 2024 01:39
1353
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է ընդունելության երկրորդ փուլ
26 Օգոստոս, 2026 20:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18 Օգոստոս, 2026 20:44
Մեծ ներդրումներ, նվիրատվություններ, պետական պարգևներ. Evocabank-ի խորհրդի անդամ Վազգեն Գևորկյան
29 Մայիս, 2026 18:07
2018-25 ՀՀ ֆինանասկան ոլորտում նշեք 3 դրական քայլ, եթե չասեք շատ կտխրեմ․ Հարությունյանը՝ Մանուկյանին
20 Օգոստոս, 2026 20:33
2018-ից հետո 7 անգամ թոշակները վերանայվել են. Դուք կրկին համարում եք, որ դա ընտրակաշա՞ռք է. Չախոյանը՝ Մանուկյանին
20 Օգոստոս, 2026 19:48
Ի՞նչ կապ ունեք Tandem payments-ի խոշոր յուրացման և դատական գործերի հետ. Ալեքսանյանը՝ Մանուկյանին
20 Օգոստոս, 2026 19:33