ՀՀ կառավարությունը, իշխող մեծամասնությունը շատ լավ գիտի մեր ժողովրդի տրամադրվածությունը: Այս մասին այսօր  «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների  ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետն ասել է, որ ՀՀ-ն պատրաստ է այնքան մոտ լինել ԵՄ-ին, որքան ԵՄ-ն նպատակահարմար է գտնում: «Հիմա հարաբերությունները առավել սերտ են, քան երբևէ: ՀՀ-ում եվրոպական ինտեգրման առաջամարտիկը ՀՀ կառավարությունն է և իշխող մեծամասնությունը»,- ասաց նա և նշեց, որ  ՀՀ կառավարությունն է բանակցություններ վարում:

Նա ներկայացրեց, թե ինչ քայլեր պետք է իրականացվի ԵՄ ինտեգրացման համար, ընթացակարգերը ինչպես պետք է լինեն և այն, ինչ առաջարկվում է,  երեք-չորս քայլ առաջ է:

«ՀՀ իշխող մեծամասնությունը լրջորեն քննարկում է ԵՄ  անդամակցության հայտ ներկայացնել-չներկայացնելու հարցը, և պատեհ պահին կառավարությունը և իշխող մեծամասնությունը գան եզրահանգման՝ դրա մասին կհայտարարվի»,- ասաց նա:

 

583