Եթե Թրամփը հաղթի , անմիջապես միջնորդ կլինի Ուկրաինայում խաղաղություն հասնելու հարցում․ Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի համար զեկույցում ասել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, եթե հաղթի նոյեմբերի ընտրություններում, անմիջապես միջնորդ կլինի Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հարցում, դրա համար նա ծրագիր ունի։ Այս մասին հայտնում է Օրբանի կայքը։
Վարչապետը նշել է, որ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում եկել է այն եզրակացության, որ արտաքին քաղաքականությունը չնչին դեր կունենա իր նախընտրական արշավում։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ նախկին նախագահից ընտրություններից առաջ խաղաղության նախաձեռնություն պետք չէ սպասել։
Օրբանը հավելել է, որ հաղթանակի դեպքում Թրամփը անմիջապես կսկսի միջնորդի դերում հանդես գալ հակամարտության կարգավորման հարցում և չի սպասի իր երդմնակալությանը։
19 Հուլիս, 2024 15:51
927
Պուտին-Թրամփ-Ծինփին հանդիպման կազմակերպչկան աշխատանքներ են ընթանում․ Կրեմլ
03 Նոյեմբեր, 2026 12:42
Թրամփը կատակել է՝ առաջարկելով իր անունով կոչել Լինքոլնի հուշահամալիրի մոտ գտնվող ավազանը
03 Նոյեմբեր, 2026 12:00
Իրանը ցանկանում է հնարավորինս արագ համաձայնության հասնել ԱՄՆ-ի հետ. Թրամփ
03 Նոյեմբեր, 2026 11:54