Այսօր կառավարությունը հաստատեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարան։
Նախագծի մշակումը պայմանավորված է ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգի մշակման համար կադրերի իրավական հիմք ստեղծելու անհրաժեշտությամբ, որով կսահմանվեն այդ իրավահարաբերությունները կարգավորող համապատասխան դրույթները:
ԲՏԱ նախարաը նշեց, որ այս աշխատանքը այսօր էլ իրականացվում է, սակայն ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի և մասնավոր ռազմարդյունաբերողների միջև այդ ամենը կատարվում է բանավոր կարգով, և ցանկանում են ստեղծել ինստիտուցիոնալ հենք, որով ռազմարդյունաբերողները կառաջնորդվեն:
Մանրամասները՝ տեսանյութում