Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պրահայում ընթացող «GLOBSEC» համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը օգոստոսի 31-ին հանդիպել է Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յան Մարիանին, հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ու Չեխիայի բազմոլորտ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձել են բարձր և բարձրաստիճան մակարդակներում քաղաքական երկխոսության հետագա խորացմանը, առևտրատնտեսական հարաբերությունների թիրախային նախաձեռնություններով և ծրագրերով հարստացմանը։ Մտքեր են փոխանակվել ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխգործակցության ամրապնդման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում կարևորվել է բոլոր ուղղություններով Հայաստան-ԵՄ գործընկերության շարունակական ամրապնդումը։ Այս համատեքստում հայկական կողմը շնորհակալություն է հայտնել չեխ գործընկերներին շարունակական աջակցության համար։

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը առնչվող խնդիրներին:

459