Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ հերթական նիստում քննարկման դրվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման օրենքում» լրացումներ կատարելու մասին հարցը:
Քննարկման ընթացքում Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Մենք ունենք բուժհաստատություններ, բարձր որակի բժիշկներ, բարձր որակի զարգացած սարքավորումներ, սպասարկման մասին չեմ կարող ասել, որովհետև այդ դասընթացները միշտ պետք է անցկացվեն, քանի որ որոշ դեպքերում բողոքում են: Բայց ոչ մի անգամ մենք դրանց մասին չենք խոսում, որովհետև վերջին հաշվով, երբ մենք տեղափոխում ենք տուրիզմի հատված, ՀՀ եկող բժշկական տուրիստը երեք անգամ ավել է վճարում, քան սովորական տուրիստը:
Մենք ունենք այնպիսի բժիշկներ, որոնք որ լավագույն երկրների լավագույն բուժհաստատություններում գնում են իրենց փորձի փոխանակման համար: Մենք մեր բժիշկ-բրենդների մասին չենք խոսում, բուժհաստատություններում, որտեղ շատ զարգացած սարքավորումներ կան, դրանց մասին չենք խոսում: Վերջերս ես տեսա մի նոր բժշկական հաստատություն է կառուցվել քաղցկեղի բուժման համար: Ի՞նչ եք անում մենք, որ ամբողջ աշխարհին ցույց տանք, թե ինչ բժշկական ձեռնարկություններ ունենք, ինչ բժիշկներ և սարքավորումներ»,- հարցը ուղղեց պատգամավորը։
Հարցին ի պատասխան՝ Նանուշյանը նշեց, որ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակվել է բժշկական տուրիզմի զարգացման միջոցառումների պլան, որպեսզի արտասահմանյան բուժառումներին տեղեկացվի ՀՀ կողմից տրամադրվող բժշկական ծառայությունների մասին։