Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին Իսլամական Հանրապետության պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Բեյրութ՝ Լիբանանի իշխանությունների հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին հայտնում է Իրանի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Մենք հենց նոր վայրէջք կատարեցինք Բեյրութի միջազգային օդանավակայանում: Արտաքին գործերի նախարար Արաքչիի գլխավորած մեր պատվիրակությունը, որը ներառում է նաև Մեջլիսի երկու անդամների և Կարմիր մահիկի ընկերության ղեկավարին, կհանդիպի Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- գրել է Բաղային X-ում:
Նրա խոսքով, իրանական պատվիրակության այցի շրջանակներում Լիբանան կտեղափոխվի մարդասիրական օգնության խմբաքանակ, որը բաղկացած է սննդից ու դեղորայքից։