Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 12-ին Բեռլինում բանակցություններ կանցկացվեն Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների միջև՝ Ուկրաինային ռազմական օգնության կոնտակտային խմբի նիստից առաջ (Ռամշտեյնի ձևաչափ)։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության աղբյուրը։

Խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև կսկսվեն Մոսկվայի ժամանակով ժամը 09:30-ին: Ուշադրության կենտրոնում կլինեն ուկրաինական հակամարտությունը և իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Այնուհետև Բեռլինի «քառյակը» կմեկնի Ռամշտայնի ավիաբազա, որտեղ կկայանա Ուկրաինայի հարցով հանդիպում։ 

Ուկրաինային ռազմական օգնության հարցով կոնտակտային խմբի վերջին հանդիպումը կայացել է սեպտեմբերի 6-ին։ 

275