Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ որևէ երկրի ինքնիշխանության իրավունքը չպետք է անտեսվի:
Հանդիպման ժամանակ Իրանի նախագահը հավելել է, որ պաշտոնական Թեհրանը տարածաշրջանի երկրների օգտին չի համարում օտար ուժերի համար տեղ բացելը:
Փեզեշքիանը ողջունել է նաև երկու երկրների միջև երկաթուղային և ավտոմայրուղային երթուղիների ստեղծումը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակել և ընդլայնել համագործակցությունը էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում:
Նրա խոսքով՝ Թեհրանը հետամուտ է Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման գործին:
Ադրբեջանի փոխվարչապետն իր հերթին ընդգծել է, որ Բաքուն կարևորում է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը և պատրաստ է խորացնել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսության, առևտրի, էներգետիկայի, մշակույթի, երկաթուղային ու ցամաքային ճանապարհների, պաշտպանության, անվտանգության ոլորտներում: