Բայդենը նամակ է հղել Իլհամ Ալիևին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Նամակն Ալիևին է փոխանցել ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերը։
Հանդիպմանը Քարփենթերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի վաղ ստորագրմանը, նշելով, որ ներկա պայմաններում դրա ստորագրման պատմական հնարավորություններ կան։
Նա ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ զգալի հնարավորություններ կստեղծվեն տարածաշրջանային համագործակցության համար՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցելու այս գործընթացի առաջընթացին։
21 Հոկտեմբեր, 2024 17:37
534
Բայդենի կառավարման ժամանակ 100 հազար աֆղան է տեղափոխվել ԱՄՆ
01 Դեկտեմբեր, 2025 11:09
Նա հшնցшգործ է և պետք է բшնտում լինի․ տգեղ մարդ՝ թե՛ ներսից, թե՛ դրսից․ Թրամփը՝ Բայդենի մասին
30 Հոկտեմբեր, 2025 22:43
Բայդենը քաղցկեղի բուժումը սկսելուց հետո առաջին անգամ դուրս է եկել հանրության մեջ
19 Հոկտեմբեր, 2025 15:11