Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եթե մեր եկամուտները և հնարավորությունները բավարար արագությամբ աճում են, ապա պետական պարտքի աճը համապատասխան արագությամբ՝ խնդիր չէ։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց Ֆինանսների նախարարը։

Հովհաննիսյանը հավելեց. «Մենք կարող ենք ունենալ դեպքեր՝ ինչպես 2025 թվականին, երբ մեզ պետք է որոշ ծախսեր անել ապագայից առաջ բերելով դրանք, դրա համար 5.5% դեֆիցիտ ենք ունենալու, հետագայում այդ դեֆիցիտը կիջնի 3 տոկոսի»,- ասաց նա, նշելով, որ 2024 թվականին դեֆիցիտը 4.6 % է։

Հարցին՝ ինչ ծախսերի են ուղղվելու պարտքերը, Հովհաննիսյանը արձագանքեց՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։

Ավելի վաղ Հովհաննիսյանը հայտնել էր, որ Կառավարությունը կանխատեսում է, որ 2024-ի վերջում պետական պարտքը կկազմի մոտ 49.8 տոկոս, իսկ հաջորդ տարի այն կաճի՝ հասնելով 53.5 տոկոսի:

«Կանխատեսում ենք, որ 2024-ի վերջում կունենանք 50 տոկոսին մոտ՝ մոտավորապես 49.8 տոկոս պետական պարտք: 2025 թվականի ավարտին պետական պարտքը կհասնի 53.5 տոկոսի, նոմինալ առումով կլինի 5 տրլն 914 մլրդ դրամ: Այսինքն՝ 5 տրլն 37 մլրդից կաճի մինչև 5 տրլն 914 մլրդ դրամ»,- նշել էր Հովհաննիսյանը՝ սա պայմանավորելով 2025-ին բյուջեի դեֆիցիտի բարձր մակարդակով: 

Պարտքի սպասարկման համար բյուջեի ծախսերը 11.2 տոկոսից կավելանան 11.3 տոկոս՝ ՀՆԱ-ի նկատմամբ 3.4 տոկոսից՝ 3.6 տոկոս: 

 

582