Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելը հարձակում է իրականացրել Իրանի Շահրուդ տիեզերական կենտրոնի վրա՝ Սեմնան նահանգում, որը գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վերահսկողության տակ։ Այս մասին հոկտեմբերի 29-ին հայտնել է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով ամերիկյան Planet Labs օպերատորի արբանյակային պատկերների տվյալները։

Հարձակման հետեւանքները համեմատելու համար հրատարակությունը հրապարակել է երկու լուսանկար՝ ինչպիսին էր տիեզերական կենտրոնի տարածքը մարտին, իսկ այժմ՝ հոկտեմբերին տեղի ունեցած հարձակումից հետո։

Նշվում է, որ Շահրուդի կենտրոնական շենքում արտադրվել են պինդ վառելիքով հրթիռային շարժիչներ։ Դրանք օգտագործվում են միջին հեռահարության բալիստիկ հրթիռների զանգվածային արտադրության համար, որոնցով Իրանը կարող է հարվածել Իսրայելին։

292