Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիան թույլ չի տվել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ինքնաթիռին իր օդային տարածքով թռչի Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին։ Այս տեղեկությունը Sabah թերթին հաստատել են Թուրքիայի կառավարական կառույցների աղբյուրները։

«ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին Իսրայելի նախագահի չմասնակցելու հիմնական պատճառը Թուրքիայի՝ իր օդային տարածքով թռիչքի թույլտվություն չտալն է»,- գրում է հրատարակությունը։

Ավելի վաղ ադրբեջանական Caliber հարթակը հայտնել էր, որ օդային տարածքը փակ է Իսրայելի նախագահի ինքնաթիռի համար՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրին։

741