Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր են մեկնել 2 մարտական հաշվարկ և 1 ջրատար

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:32-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 20-ին, ժամը 00։52-ին, մարվել՝ 10:00-ին։ Այրվել է տունը (մոտ 40 քմ):
20 Նոյեմբեր, 2024 21:40
302