Գյումրիում հրդեհ է բռնկվել մարզադպրոցի տանիքում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 9-ին, ժամը 08:42-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող մարզադպրոցի տանիքից ծուխ է նկատվում: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սպորտային համալիրի (մոտ 700 քմ) տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 12:26-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 300 քմ հատված, փայտե առաստաղից մոտ 150 քմ հատված և ջերմահարվել է փայտե կառուցատարրերի մոտ 100 քմ հատվածը: Փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ:
09 Փետրվար, 2025 15:57
704
Հրդեհ՝ Ռանչպար բնակավայրում
22 Օգոստոս, 2026 10:30
Ռանչպար բնակավայրում հրդեհ է բռնկվել մոտ 2,500 հակ անասնակերում
21 Օգոստոս, 2026 20:52
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը
20 Օգոստոս, 2026 20:58
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրո արժողությամբ ծրագրի ղեկավարը
19 Օգոստոս, 2026 20:53
Գյումրի քաղաքի Պարույր Սևակ փողոցում վրшերթ է տեղի ունեցել․ հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց
18 Օգոստոս, 2026 23:58
«Reno»-ն Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել է հողաթմբերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
15 Օգոստոս, 2026 23:17