Հուսամ կհասցնեք բոլորդ այցելել թանգարան․ ԿԳՄՍ նախարար
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․
Հարգելի քաղաքացիներ,
Հայաստանի պատմության թանգարանում Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն ցուցադրությունը, որի շրջանակներում կարող եք դիտել Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը։
Հիշեցնեմ, որ մուտքը հասանելի է դպրոցականների համար բաժանորդային ծրագրով և քանի որ առաջիկա շաբաթն արձակուրդային է, հուսամ կհասցնեք բոլորդ այցելել թանգարան։
Այսօրվանից նաև թատերական շաբաթն է մեկնարկում, որին միացել են գրեթե բոլոր թատրոնները՝ հետաքրքիր ծրագրերով՝ դերասանների հետ հանդիպումներով, քննարկումներով, ետնաբեմ այցելություններով։
Ամբողջական ծրագիրը կտեղադրեմ մեկնաբանության մեջ։ Արձակուրդներն անցկացնենք մշակութային կրթությամբ։
22 Մարտ, 2025 23:29
1045
Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը
28 Հոկտեմբեր, 2026 15:37
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ
28 Հոկտեմբեր, 2026 12:32
Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ժամանել է Հայաստանի Հանրապետություն
27 Հոկտեմբեր, 2026 12:41