Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոյեմբերի 1-ից կենսաչափական անձնագրերի թողարկմանը՝ նշելով, որ «վատ լուրը այն է՝ բոլորիս տասնյակ տարիներ կյանքի անբաժան մասը դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են»։ Ըստ նրա՝ քաղաքացիների համար անձնագիր ստանալու վայրը փոխվում է։
«Հիմա բոլոր «պասպորտ-սեղանները» փակվում են։ Նոյեմբերի 1-ից հանրապետությունում կլինի 14 տեղ՝ Երևանում՝ մոլերում։ Ինչի՞ մոլերում, որովհետև մարդը ոնց էլ լինի՝ իր կյանքի որևէ փուլում գնում է որևէ մոլ։ Եվ հնարավորինս մոտեցնում ենք մարդուն»,- շեշտել է վարչապետը և հավելել, որ բիոմետրիկ անձնագիրը գրեթե անհնար է կեղծել։
Վարչապետի խոսքով՝ բիոմետրիկ անձնագիր ունեցողները ՀՀ-ի սահմանը հատելու են առանց սահմանապահի որևէ կոնտակտի. «Դրսում էլ ևս գնալ-գալիս սահմանային կետերը հատելիս չեն առնչվում։ Սա շատ մեծ կոմֆորտ է ապահովում։ Այո, նաև վիզաների ազատականացման հետ սա ունի անկյունաքարային նշանակություն»,- շեշտել է նա։