Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, հաստատել է Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հայտարարությունն այն մասին, որ ամերիկացի լրագրողները դիտորդների կարգավիճակով կմասնակցեն Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում իրականացվող մարդասիրական առաքելությանը։
«Newsmax հեռուստաալիքի չորս ամերիկացի լրագրողներ կլինեն Օլեշկիում՝ ուղեկցելով ռուսական և ուկրաինական կողմերի մարդասիրական առաքելության ղեկավարներին։ Հանդես գալով որպես չեզոք դիտորդներ՝ նրանք անկախ կտեսանկարահանեն և կփաստագրեն այս պատմական մարդասիրական առաքելության ընթացքը»,- գրել է ԱՄՆ առաջին տիկինը X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով նույն թեմայով Դմիտրիևի հրապարակումը։
ՌԴ զինված ուժերը հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ից, Խերսոնի ուղղությամբ լռության ռեժիմ են սահմանել՝ Օլեշկի քաղաքում մարդասիրական գործողության նախապատրաստման կապակցությամբ։