Ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի ՆԳ նախարարին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչին:
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Լիտվայի ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները բոլոր ուղղություններով:
Վլադիսլավ Կոնդրատովիչն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին, որոնք միտված են կարողությունների ուժեղացմանը։ Ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը՝ ՆԳՆ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու նպատակով:
Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական Միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
14 Ապրիլ, 2025 17:09
391
Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահնին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան
19 Հուլիս, 2025 16:51
Կտրիճն իր խմբակով պետք է հեռացվի. Նիկոլ Փաշինյան
19 Հուլիս, 2025 16:01
Էդպես էլ չհասկացա հնդկաձավար ուտելու մասին նախատինքը, ընդդիմադիր դաշտը դա կոմպրոմա՞տ է համարում. Ալեքսանյան
18 Հուլիս, 2025 12:09
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
16 Փետրվար, 2022 16:02