
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեքենայից կատարված գողության մասին ահազանգը Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին ստացվել էր հուլիսի 8-ին: Քաղաքացին հայտնել էր, որ հուլիսի 7-ին՝ ժամը 17․30-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնի հետնամասում կայանված «Աուդիի» սրահից գողացել են երկու նոթբուք՝ պատճառելով 2 միլիոն դրամի վնաս
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների և Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 22-ին նշված գողությունը կատարելու կասկածանքով Երևանի Լենինգրադյան փողոցում հայտնաբերվել և, «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 41-ամյա մի տղամարդ: Նա հայտնել է, որ գողությունն ինքն է կատարել:
«Ռենջ Ռովերը» տեղափոխվել է Մալաթիայի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 41-ամյա օտարերկրացին կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: