
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ստամբուլում կայացած բանակցություններից հետո հայտարարություն է արել ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Մեդինսկու հայտարարությունները՝
• Բանակցություններն ավարտված են։
• Ռուսական պատվիրակությունը գոհ է ուկրաինական կողմի հետ բանակցությունների արդյունքներից։
• Մեդինսկին հայտարարեց գերիների լայնածավալ փոխանակման մասին՝ հազարը հազարի դիմաց։
• Կիևը խնդրել է պետությունների ղեկավարների հանդիպում, Մոսկվան հաշվի է առել դա։
• Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ։
• Մոսկվան և Կիևը համաձայնեցին ներկայացնել հրադադարի իրենց տեսլականը։
• Կողմերը համաձայնվել են մանրամասնել հրադադարի հաստատման իրենց առաջարկները։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի ընթացքում քննարկվել է երկու երկրների առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հնարավոր հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, հաղորդում է Strana.ua-ն՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։