Սևանում 4 քաղաքացի մոտորանավակով ափից հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 2-ին` ժամը 19։52-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում 4 քաղաքացի մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է օգնություն։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել չորս քաղաքացու և մոտորանավակը։
03 Սեպտեմբեր, 2025 10:39
78