Կրեմլը հույս ունի, որ Թրամփի գրառումը հեգնանք է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կրեմլը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Թրամփի սոցիալական ցանցերում Ռուսաստանի, Չինաստանի և ԿԺԴՀ-ի միջև ենթադրյալ «դավադրության» մասին գրառումը գրվել է հեգնանքով։
Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, «Россия 1»-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Կարծում եմ՝ առանց հեգնանքի չի (Թրամփը) ասել, որ այս երեքը (Ռուսաստանի, Չինաստանի, ԿԺԴՀ-ի առաջնորդները) իբր դավադրություն են նախապատրաստում Միացյալ Նահանգների դեմ», - ասել է Ուշակովը։
03 Սեպտեմբեր, 2025 11:55
114