
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 08։30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ Փրկիարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչություններին հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են Toyota և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։