Հայաստանը ներկայացնող շախմատիստ Վարդան Խոջայանը փայլուն արդյունքի է հասել «Southern California Open» մրցաշարում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ավարտված «Southern California Open» մրցաշարի մինչև 2300 վարկանիշային խմբում փայլուն արդյունքի է հասել Հայաստանը ներկայացնող Վարդան Խոջայանը: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Վարդան Խոջայանը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր և կիսելով 1-2 հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով դարձել մրցաշարի հաղթող:
Նույն մրցաշարում հանդես եկող մեր մեկ այլ ներկայացուցիչ՝ Սուրեն Պողոսյանը, զբաղեցրել է մրցանակային 5-րդ տեղը:
03 Սեպտեմբեր, 2025 10:06
153