Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը 2024-2025 թվականներին թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը և ընկերության կողմից պակաս հաշվարկել պետական բյուջե վճարվելիք հարկերը։  

 

«Քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 65 մլն ՀՀ դրամը։

 

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

168