Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է կարտոֆիլի պակասի հետ կապված իրավիճակը՝ նշելով, որ, ըստ Բելառուսի ղեկավարի, «ամեն ինչ վաճառվել է Ռուսաստանին»։

Ավելի վաղ, Ռուսաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախագահի ուշադրությունը հրավիրվել էր այն փաստի վրա, որ Բելառուսում կարտոֆիլը վերջացել է, ինչին ի պատասխան՝ պետության ղեկավարը զարմանք էր հայտնել։

«Երեկ, կրկնում եմ, ես հանդիպել եմ տարբեր բիզնես ոլորտների ներկայացուցիչների հետ։ Այդ թվում՝ գյուղատնտեսական ոլորտի։ Պարզվում է, որ մենք բավարար կարտոֆիլ չունենք։ Այո։ Ես խոսել եմ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի հետ, նա ասել է՝ լավ, մենք արդեն ամեն ինչ վաճառել ենք Ռուսաստանին։ Գիտեք, այստեղ նույնպես անելիք կա», - ասել է պետության ղեկավարը։

499