
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկյան կողմը դեռևս Իրանին երաշխիքներ չի տրամադրել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկվող գործարքի շրջանակներում հակաիրանական պատժամիջոցները վերացնելու մասին:
Araratnews.am-ի փոխանցմամբ` այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ մինչ օրս ամերիկյան կողմից այս հարցի վերաբերյալ որևէ պարզաբանում չի ստացվել»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի շրջանակներում պատժամիջոցների առաջարկվող վերացման վերաբերյալ։
«Մենք պետք է վստահ լինենք, որ անցյալի փորձը չի կրկնվի, և որ մենք իրականում կտեսնենք դրանց վերացումը տնտեսական, բանկային և առևտրային ոլորտներում»,- հավելել է դիվանագետը։