Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը «շուտով» կպատասխանի ԱՄՆ գրավոր առաջարկին. հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Կահիրե կատարած այցի ժամանակ։ Նա ընդգծել է, որ Թեհրանի պատասխանը կլինի երկրի շահերից ելնելով։
«Մենք շուտով կներկայացնենք մեր պատասխանը ամերիկյան առաջարկին. այն կլինի Իրանի շահերից ելնելով, քանի որ մենք չենք ընդունում որևէ այլ համաձայնագիր, բացի այն համաձայնագրից, որը կապահովի մեր ժողովրդի օրինական իրավունքների իրականացումը, այդ թվում՝ խաղաղ նպատակներով միջուկային էներգիա արտադրելու իրավունքը», - ասել է Արաղչին Կահիրեում իր եգիպտացի գործընկեր Բադր Աբդել Աթայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

 

272