
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը ելնում է Իրանի հայտարարություններից, որ Իսլամական Հանրապետությունը չի ցանկանում ունենալ միջուկային զենք և չի մշակում նման ծրագրեր։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը աջակցում է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։
«Մենք առաջին հերթին ելնում ենք իրանական կողմի պաշտոնական հայտարարություններից, որ նման ծրագրեր չկան, և որ Իրանը չի ցանկանում ունենալ և չի մշակում միջուկային զենք ունենալու ծրագրեր։ Սա է, առաջին հերթին, այն հիմքը, ինչից մենք ելնում ենք այս հարցում», - նշել է Պեսկովը։
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են խափանվել։