Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դպրոցներում մեր աշակերտներին պետք է ուղիղ եւ աներկբա ասենք՝ սիրելի երեխաներ, լավ սովորեք, որ լավ ապրեք։ ԱԺ-ում անդրադառնալով աշխատավարձերի թեմային՝ ասաց Փաշինյանը, համոզմունք հայտնելով, որ բարձր աշխատավարձ ստանում են մրցունակ կրթություն ստացողները։

«Այս համատեքստում մենք պետք է ընդլայնենք լավ ապրելու մեր պատկերացումների շրջանակը։ Իհարկե անհատական մակարդակով յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում լավ ապրել. Դիոգենեսը, օրինակ, ապրում էր տակառի մեջ, որովհետեւ համարում էր, որ դա է կյանքի կատարյալ ձեւը։ Եվ քանի որ մեր կառավարության խոսույթում մարդու երջանկությունը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում՝ պետք է ձեւակերպել ինչ է նշանակում լավ ապրել. Իմ կարծիքով՝ անհատը երջանիկ է, երբ ազատ է, պաշտպանված, առողջ, ստեղծագործ է, ունի սոցիալական միջավայր, սիրված աշխատանք, որի վաստակով հասանելիություն առողջ սննդին, առողջ ապրելակերպին, անհրաժեշտ կենցաղային պայմաններին, պարբերաբար ճամփորդում է, սիրված է, հարգված է, հաղորդակից է հոգեւոր կյանքին եւ/կամ մշակույթին»- ասաց նա։

Փաշինյանը հավելեց՝ երջանկությունը պետական բյուջեի ծախսային ուղղություն է, ՀՀ քաղաքացիների երջանկությունը պետական բյուջեի ծախսային հոդվածների որոշակի ուղղություն է եւ տրամաբանություն։

223