
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջերում լուսանկարներ է հրապարակել հանգստյան օրերին սյունիքի մարզի 2 քաղաքներույմ ունեցած հանդիպումներից և նշել, որ դրանք ընթացել են մեծ ջերմությամբ:
«Կրթվելը նորաձեւ է շարժումը շաբաթ եւ կիրակի օրերին Գորիս եւ Սիսիան քաղաքներում էր։
Ասել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ ինձ մեր հայրենակիցները մեծ սեր, անսահման ջերմություն, վճռական աջակցություն, ոգեւորիչ քաջալերանք են տալիս, նշանակում է ոչինչ չասել։ Ուզում եմ կրկին խորին շնորհակալությունս հայտնել ձեզ, սիրելի, հարազատ մարդիկ։ Ձեր վերաբերմունքը անգին է։
Ես կարող եմ արդեն նաեւ ուրախությամբ արձանագրել, որ Շարժման գաղափարը, այն է՝ կրթվելը մեր միջավայրում վարակիչ եւ չընդհատվող սովորույթ դարձնելը, մեծ ընբռնում եւ նույնքան մեծ աջակցություն ունի։
Սա նշանակում է, որ տգիտությունը, չարափառությունը, ամբարտավանությունը, կեղծիքը, ատելությունը շատ մոտ ապագայում անցած-գնացած փուլ կդառնան մեր կյանքում»,- գրել է Հակոբյանը: