
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը իր համերաշխությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հրապարակային կոնֆլիկտից հետո առաջին անգամ՝ աջակցելով ամերիկացի առաջնորդի կոչին Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին՝ ներողություն խնդրելու վերաբերյալ։
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Թրամփը իր X սոցիալական ցանցի էջում կոչ էր արել Կալիֆոռնիայի նահանգապետին և Լոս Անջելեսի քաղաքապետին ներողություն խնդրել Լոս Անջելեսի բնակիչներից իրենց անհաջողությունների, այդ թվում՝ շարունակվող բողոքի ցույցերի համար։
Մասկն այս գրառման սքրինշոթը հրապարակել է իր X սոցիալական ցանցի էջում՝ առանց մեկնաբանելու այն։
Տասը րոպե առաջ Մասկը նաև վերահրապարակել էր Թրամփի մեկ այլ հաղորդագրության սքրինշոթ, որում նա ասել էր, որ հրահանգել է իրավապահ մարմիններին վերականգնել օրենքն ու կարգուկանոնը Լոս Անջելեսում: Մասկը վերահրապարակմանը կից ներկայացրել էր երկու ամերիկյան դրոշ։